Արտաքին 5 տարի առաջ - 09:08 11-10-2021

Դուբայում առգրավվել է 136 միլիոն դոլար արժողությամբ կես տոննա կոկաին

Դուբայում իրավապահների գրոհի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է 500 կիլոգրամ մաքուր կոկաին: Դրա արժեքը գնահատվել է ավելի քան 130 միլիոն դոլար, հաղորդում է Reuters-ը:

Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մերձավորարևելյան ծագմամբ մեկ անձի: Իրավապահները կարծում են, որ նա միջնորդի դեր է կատարել միջազգային թմրասինդիկատի համար:

Ըստ Emirates News Agency-ի, «Կարիճ» կոդավորված անվանումով գործողության ընթացքում Դուբայի ոստիկանությունը կանխել է մաքուր կոկաինը հետագա իրացման նպատակով երկիր տեղափոխելու մաքսանենգների փորձը: Հաղորդվում է նաև, որ թմրանյութերը թաքցված են եղել բեռնատար կոնտեյներում:

ԱՄԷ-ի Դուբայի էմիրությունը թմրանյութեր պահելու և տարածելու հարցում անհանդուրժողական քաղաքականություն է վարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում