Ներքին 5 տարի առաջ - 23:59 09-10-2021

Էդուարդ Աղաջանյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ողջունելով դեսպանին՝ բարձր գնահատեցի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և դրանց շարունակական զարգացումը, հատկապես` դրանց հիմքում մշտապես եղած փոխըմբռնումը և վստահությունը։

Դեսպանը շնորհավորեց ինձ հանձնաժողովի նախագահ ընտրվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։

Քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, միջպետական, միջկառավարական և տարածաշրջանային համագործակցության առնչվող հարցեր։

Գոհունակություն հայտնեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, հատկապես ռուսական կողմի ջանքերի վերաբերյալ՝ միտված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը, ինչպես նաև տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Տվյալ համատեքստում անդրադարձա Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին և եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների խախտումներին։

Նշեցի, որ օրակարգային կարևորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք։

Դեսպանը իր հերթին նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին։ Ինչպես նաև, ընդգծեց կողմերի միջև գերիների փոխանակման օգտին `«բոլորը բոլորի դիմաց» ռուսաստանյան սկզբունքի կարևորությունը։

Նշեցի, որ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում զարգացող իրադարձությունները ընդգծելու են գալիս մեր պետությունների միջև բարեկամական փոխգործակցության կարևորությունը։

Քննարկեցինք համագործակցությունը և գալիք աշխատանքները ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և մի շարք այլ կառույցների ու կազմակերպությունների շրջանակներում։

Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվեց երկու պետությունների՝ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հետագա խորացումը ամենատարբեր ոլորտներում»,- նշել է Էդուարդ Աղաջանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան