Ներքին 10 ամիս առաջ - 20:52 21-11-2025

Գևորգ Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառությանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Առանձին անդրադարձ է կատարվել ագրոարդյունաբերության ոլորտում փոխգործակցության, գյուղատնտեսական արտադրանքի անխափան արտահանումների կազմակերպման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, բուսասանիտարիայի ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։

Առավել հեռանկարային ուղղությունների թվում կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»