Արտաքին 5 տարի առաջ - 17:16 08-10-2021

Կադիրովի 22-ամյա դուստրը դարձել է Չեչնիայի մշակույթի նախարար

Չեչնիայի ղեկավարի դուստրը՝ Այշատ Կադիրովան, նշանակվել է մշակույթի նախարարի պաշտոնում, նախկինում նա զբաղեցնում էր նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Այս մասին Instagram-ում տեղեկացրել է Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը:

Դաուդովը վստահություն է հայտնել, որ Կադիրովան կկարողանա կատարել իրեն վերապահված պարտականությունները և կհասնի հաջողության: Նրա խոսքով, Այշատին արդեն հաջողվել է հսկայական ներդրում ունենալ Չեչնիայի գրադարանների, մշակույթի տների և թատրոնների զարգացման մեջ, ինչպես նաև բարձր ցուցանիշների հասնել նախարարության գործունեության բոլոր ուղղություններում: Հարկ է ընդգծել, որ Այշատը Դաուդովի զարմուհին է:

Հիշեցնենք, որ Այշատ Կադիրովան ծնվել է 1998 թվականին Ցենտորոյ գյուղում: Նա ավարտել է Չեչնիայի պետական ​​համալսարանը, այնուհետ ղեկավարել է «Ֆիրդաուս» նորաձևության տունը: 2020 թվականին նա դարձել է Չեչնիայի մշակույթի նախարարի տեղակալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»