Խոսք 5 տարի առաջ - 17:04 07-10-2021

«Հզոր տղամարդուց վերածվեցինք մեռելի վրայից մատանի գողացող ազգի». Արշակ Զաքարյան

Ռեժիսոր Արշակ Զաքարյանն այսօր «Հայելի» ակումբում «իրենց մայրերի հոտած պտուկներից թարախ կերածներ» է որակել բոլոր դավաճաններին ու թշնամիներին եւ ընդգծել. «Թշնամին թշնամի է, կապ չունի` արտաքին է, թե ներքին, թշնամու նկատմամբ պետք է լինել անողոք»: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի շեփորած խաղաղության օրակարգին, այս մասին էլ հետեւյալ կերպ է արտահայտվել. «Դա նույնն է, որ թշնամուն մատաղ անես քո սերունդներին»: Նա անդրադարձել է նաեւ առաջնագծից ճողոպրած ոստիկաններին ու որոշ գեներալնեերի, սակայն ձեռնպահ է մնացել անուններ հնչեցնելուց, ապա հավելել է, որ դրանք այն մարդիկ են, որոնք այսօր կանգնած են Փաշինյանի կողքին ու գոռում են. «Ոստիկանը մերն է», կոպտորեն ցրում են խաղաղ ցույցերը: Արշակ Զաքարյանը պնդում է, որ Քարվաճառը դավադրաբար հանձնվել է: Նրա խոսքով, «Բայրաքթարի» հարվածից 5 րոպե անց ձորակը պաշտպանող ոստիկանները, գեներալներն ու սպաները փախել են դեպի թիկունք, որտեղ ինքը հաց էր թխում զինվորների համար, ոմանք անգամ նոյեմբերի 6-ին են փախել` նախօրոք իմանալով, թե ինչ է լինելու… Ռեժիսորն ասում է, որ նոյեմբերի 9-ի երեկոյան ամբողջ Քարվաճառը զրկվել էր կապից ու բոլոր կոմունիկացիաներից, մարդիկ վախից հեռացել էին իրենց տներից, որոնք հետո թալանել են հենց ազգությամբ հայերը: Նա ցավ է զգում, որ իր ձեւակերպմամբ, առնական հզոր հայ տղամարդուց վերածվել ենք մեռելի վրայից մատանի գողացող ազգի…

ԱՐԵԳ ԱՐԵՎՅԱՆ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի