Ներքին 5 տարի առաջ - 15:59 07-10-2021

Կառավարության մոտ բողոքի ակցիա անողներին բերման ենթարկեցին

ՀՅԴ երիտասարդները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում` հայտարարելով, որ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք չէ, և այնտեղ կառուցապատում իրականացվել է։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես Լիբիայում հայ համայնքի հետ հանդիպման, այնպես էլ երեկ ԱԺ նիստի ժամանակ հայտարարել էր, որ վերջին 30 տարիներին բնակելի շենքեր չեն կառուցվել Շուշիում։ Նա հավելել էր, թե այդ ինչո՞ւ չեն կառուցել, փող չե՞ն ունեցել։

«Ուշքի եկեք, Շուշին դժգույն և դժբախտ քաղաք չէ», «30 տարին ավերվեց գրչովդ». նման գրություններով պաստառներով երիտասարդները կառավարության առջև բողոքի ակցիա էին անում այսօր։

Երբ ՀՅԴ–ական երիտասարդներից մեկը բարձրախոսով թվարկում էր, թե ինչ շենքեր են կառուցվել Շուշիում, ոստիկանները նրան բերման ենթարկեցին։

Դրանից հետո մեկ ուրիշ երիտասարդ էլ հայտարարեց, որ իր ընկերոջը բերման ենթարկեցին «ռուպերով» խոսելու համար։

«Մենք եկել ենք ասելու, որ Շուշիում բազմաթիվ գործեր են արվել։ Մենք չենք եկել հայհոյելու կամ էլ սյունյաց ողջույն հղելու։ Շուշիի բնակիչները բնականոն կյանքով են ապրել. մենք դա ենք ուզում ներկայացնել»,–ասաց երիտասարդը, որին նույնպես լրագրողների հետ զրուցելու պահին բերման ենթարկեցին։

Որոշ ժամանակ անց երիտասարդներն ավարտեցին բողոքի ակցիան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով