Ներքին 3 տարի առաջ - 12:50 19-09-2023

«Մահաբեր իշխանություն»․ Հանրապետության հրապարակի գորգի վրա ակցիա իրականացնող քաղաքացուն բերման ենթարկեցին

Հանրապետության հրապարակում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն ակցիա է իրականացնում, որն իրազեկման նպատակ ունի։ Նա իր հետ բերել էր մաշված մի աթոռ, որի վրա փակցված էր պաստառ՝ «Մահաբեր իշխանություն». ՔՊ + սիրախաղ = ցեղցասպանություն» գրությամբ։

«Իմ նպատակը հասարակությանը տեղեկացնելն է, որ Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում ամբողջ Հայաստանը գտնվում է կիսաարյան իրավիճակում։ Աթոռը խորհրդանշում է Նիկոլի վարած քաղաքականության հետեւանքով առաջացած Հայաստանի կարգավիճակը: Կարմիր գույնը խորհրդանշում է 44-օրյա պատերազմի արյունը: Եթե այսպես շարունակվի, շատ կարճ ժամանակում բոլորս դառնալու ենք 44-օրյա պատերազմի զոհերի շարունակությունը: Իմ նպատակն է հայ ժողովրդին կոչ անել, որ ոտքի կանգնեն, չենթարկվեն թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին», - ասաց նա:

Ակցիայի ընթացքում նրան են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և տեղեկցարել, որ իրավունք չունի հրապարակի գորգի վրա գտնվել, քանի որ այն մեր երկրի սիմվոլն է:

Այնուհետև ոստիականները քաղաքացուն ուժով հեռացրել են ակցիայի վայրից, ապա բերման ենթարկել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան