Խոսք 5 տարի առաջ - 13:12 05-10-2021

Իրան-ՀՀ միջպետական ճանապարհը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի. Իրանի փոխնախարար

Համաձայն Իրանի կառավարության և ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի որոշման՝ Իրանից ինժեներատեխնիկական պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրոլլահ Խադամիի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

Pars Today-ի հետ զրույցում փոխնախարարը նշել է, որ պատվիրակության նպատակը Հայաստանի պատկան մարմինների հետ Գորիս-Կապան ճանապարհի ուղղությամբ իրանական բեռնատար մեքենաների համար ստեղծված դժվարություններն ուսումնասիրելն է:

«Հայաստանն այժմ ձեռնամուխ է եղել այլընտրանքային ճանապարհի կառուցմանը Տաթևի շրջանում: Մենք բանակցություններ ենք վարում հայկական կողմի հետ, որպեսզի այդ ճանապարհով բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները hնարավորինս շուտ բնականոն հուն մտնեն: Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի»,- նշել է Խադամին:

Նա հավաստիացրել է, որ Իրանը պատրաստ է աջակցելու Հայաստանին նոր ճանապարհի կառուցման հարցում և տրամադրել ինժեներատեխնիկական աջակցություն:

Փոխնախարարի խոսքով՝ Իրանը պատրաստ է համագործակցելու Հայաստանի հետ նաև Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման հարցում: Նա հույս է հայտնել, որ հարավային մասում ճանապարհի շինարարության աշխատանքը շուտով կմեկնարկի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան