Արտաքին 5 տարի առաջ - 14:53 03-10-2021

Կիևը ԵՄ-ի հետ բանակցություններ է վարում ՌԴ-ի ապատեղեկատվության դեմ պայքարելու համար հեռուստաալիքի ստեղծման շուրջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ իշխանությունների հետ բանակցություններ է սկսել երկրում հեռուստաալիք ստեղծելու վերաբերյալ, որով «ռուսական ապատեղեկատվության» դեմ պայքար կմղվի: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին պետության ղեկավարն ասել է ճեպազրույցի ժամանակ:

«Այսօր ԵՄ-ի երկրների հետ քննարկումներ են ընթանում` մեր այս կամ այն ​​ալիքների հիման վրա միջազգային ալիք ստեղծելու վերաբերյալ, որը մեր պետության սահմաններից դուրս կխոսի Ուկրաինայում տեղի ունեցող իրականության մասին և կպայքարի ռուսական ապատեղեկատվության դեմ», - հայտարարել է նա:

Առաջնորդը նաև ընդգծել է, որ Դոնբասում անվտանգության հարցը, ի թիվս այլ բաների, կապված է տեղեկատվական քաղաքականության հետ:

Սեպտեմբերին Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի «ագրեսիային» հակազդելը և Ղրիմում և Դոնբասում մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լինեն ՄԱԿ-ի նստաշրջանի հիմնական թեմաները: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը պետք է առաջնահերթություն համարի Ղրիմի ռազմականացման դեմ պայքարը եւ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան