Արտաքին 4 տարի առաջ - 20:31 30-03-2022

Զելենսկին հայտարարել է, որ բանակցություններ է վարում Նորվեգիայից Ուկրաինային գազի մատակարարման շուրջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Նորվեգիան կարող է գազով ապահովել ինչպես իր երկրին, այնպես էլ Եվրամիության երկրներին։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է մարտի 30-ին Նորվեգիայի խորհրդարանում ելույթի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Դուք էներգառեսուրսների ամենապատասխանատու մատակարարներից եք։ Աշխարհը վստահել է և, համոզված եմ, կշարունակի վստահել Նորվեգիային։ Դա կտրուկ հակասում է Ռուսաստանի վարքագծին»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Նրա խոսքով, Կիևն արդեն սկսել է բանակցությունները հաջորդ ջեռուցման սեզոնի համար Ուկրաինային մոտ 5 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու շուրջ։

Զելենսկին հույս է հայտնել, որ նշված քայլն Օսլոյի և Կիևի միջև երկարաժամկետ համագործակցության հիմք կդառնա այս ոլորտում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»