Ներքին 5 տարի առաջ - 15:59 02-10-2021

Հայաստանում հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակների և նպաստների չափը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափն՝ այն սահմանելով 28,600 դրամ՝ ներկայումս սահմանված 26,500 դրամի փոխարեն:

Կբարձրանան նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը․

• 1-ին խմբի դեպքում՝ 43,000 դրամ (ներկայումս սահմանված 40,000 դրամի փոխարեն),
• 2-րդ խմբի դեպքում՝ 33,000 դրամ (30,000 դրամի փոխարեն),
• 3-րդ խմբի դեպքում՝ 30,000 դրամ (27,000 դրամի փոխարեն)։

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի 30,000 դրամ՝ սահմանված 27,000 դրամի փոխարեն։

2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ սահմանելով 28,600 դրամ (ներկայումս՝ 26,500 դրամ)։

Մանկուց հաշմանդամություն ունեցող շուրջ 8,500 երեխայի համար հաշմանդամության նպաստի չափը կսահմանվի 37,000 դրամ (ներկայումս՝ 26,500 դրամ)։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում