Ներքին 7 ամիս առաջ - 16:09 26-02-2026

Հստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը

Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ հստակեցվում են 2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը։

Ըստ այդմ՝ Բանկի կողմից սուրհանդակային ծառայության կամ իր աշխատողների միջոցով կառաքվեն հետևյալ շահառուների բանկային քարտերը․

․ 85 տարին լրացած անձինք,

· անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում (1-ին խմբի հաշմանդամություն) ունեցող անձինք,

· 75-85 տարեկան, ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող (2-րդ խմբի հաշմանդամություն) անձանց,

· անկախ տարիքից՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող այլ անձինք։

Այն դեպքում, երբ օրինական ներկայացուցիչ չունեցող շահառուն օբյեկտիվ պատճառներով (առողջական ծանր վիճակ, ֆիզիկական խնդիրների առկայություն) չի կարող ստորագրել անհրաժեշտ փաստաթուղթը, քարտի փոխանցումը կազմակերպվում է առաքող կազմակերպության կամ բանկի աշխատողի միջոցով՝ Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցչի մասնակցությամբ։

Նշենք, որ այս պահի դրությամբ՝ կենսաթոշակը կամ նպաստը դեռևս կանխիկ եղանակով է ստանում շուրջ 15,000 քաղաքացի․ 2025 թվականի դեկտեմբերին տվյալ քաղաքացիների թիվը կազմել է 50,000։

Հիշեցնենք նաև, որ 2026 թ․ մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության (բանկի ընտրության) դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։ Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվելու։

2026 թ․ ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները կվճարվեն արդեն իսկ բարձրացված չափով՝ բացառապես անկանխիկ եղանակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան