Խոսք 5 տարի առաջ - 18:11 01-10-2021

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:

Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ փաստում, որ մեր բազմադարյա կապերի և ամուր բարեկամության վրա հիմնված հայ-կիպրական հարաբերությունները շարունակում են զարգանալ եղբայրության և փոխըմբռնման ոգով:

Սիրելի բարեկամ, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, Կիպրոսի բարձրագույն իշխանություններին և կիպրացի եղբայրական ժողովրդին՝ այս դժվարին պահին վերստին հայ ժողովրդի կողքին լինելու, Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի դատապարտման հարցում Կիպրոսի անվերապահ աջակցությունը վերահաս­տա­տելու համար: Ձեր անկեղծ և անդրդվելի դիրքորոշումը կրկին վկայում է հայ և կիպրացի ժողովուրդների անսասան բարեկամության մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան