Արտաքին 5 տարի առաջ - 20:14 30-09-2021

Իրանը սահմանին ցամաքային զորքերի խոշոր զորավարժություններ կանցկացնի

Իրանի բանակը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ կսկսի երկրի հյուսիս-արևմուտքում, մասնավորապես, Ադրբեջանին սահմանակից տարածքներում: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիումարս Հեյդարիի խոսքով ՝ զորավարժությունները կսկսվեն ուրբաթ՝ հոկտեմբերի 1 -ին: Դրանք կներգրավեն զրահատանկային ստորաբաժանումներ, հրետանի, անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ:

Ըստ Հեյդարիի, այս տարածաշրջանում և երկրի այլ նահանգներում զորավարժություններ են անցկացվում` նախապես պատրաստված ծրագրի հիման վրա: Այս զորավարժություններն ուղղված են իրանական զենքի և ռազմական տեխնիկայի փորձարկմանը, ինչպես նաև մարտական ​​պատրաստվածության աստիճանի գնահատմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով