Արտաքին 3 տարի առաջ - 13:48 13-10-2023

ՆԱՏՕ-ն հաջորդ շաբաթ միջուկային խոշոր զորավարժություններ կանցկացնի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը հաջորդ շաբաթ միջուկային խոշոր զորավարժություններ կանցկացնի։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ստոլտենբերգը այս մասին հայտնել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը նախազգուշացրել է, որ դուրս կգա միջուկային փորձարկումների արգելման համաշխարհային համաձայնագրից:

«Սա սովորական ուսուցողական միջոցառում է, որը տեղի է ունենում ամեն հոկտեմբերին։ Այս տարի զորավարժությունները տեղի կունենան Իտալիայի, Խորվաթիայի և Միջերկրական ծովի երկայնքով»,- հայտարարել է նա։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի Steadfast Noon զորավարժությունները անցկացվում են ամեն տարի և տևում են մոտ մեկ շաբաթ: Զորավարժություններին ընդգրկված են կործանիչներ, որոնք կարող են կրել միջուկային մարտագլխիկներ, բայց չեն ներառում կենդանի ռումբեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան