Մամուլ 5 տարի առաջ - 12:16 30-09-2021

1 տարում՝ 5 մլրդ ռուբլի. Սամվել Կարապետյանի «Տաշիր»-ը ներառվել է Forbes-ի՝ ՌԴ 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկում

Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների ցանկը, որում ներառված է նաև ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը:

Ըստ հանդեսի՝ 1999-ին հիմնված «Տաշիր»-ը, որը մասնագիտանում է անշարժ գույքի շուկայում և 2020թ. վերջի տվյալներով՝ ունի 45 000 աշխատող, նախորդ տարում ունեցել է 5 մլրդ ռուբլի եկամուտ:
Ընդհանուր առմամբ, ընկերության կարողությունը գնահատվել է 186 մլրդ ռուբլի: Այն դասվել է վարկանիշի 53-րդ հորիզոնականում:

Ցանկը ներառում է ֆիզիկական անձանց կողմից վերահսկվող ընկերություններ (ավելի քան 50%), որոնք դասակարգվել են ըստ 2020 թվականի եկամուտների:

Վարկանիշի առաջատարն է «Լուկօյլ»-ը, որի եկամուտը վերջին մեկ տարվա համար կազմել է 5639 միլիարդ ռուբլի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով