Խոսք 5 տարի առաջ - 11:40 30-09-2021

Մենք շրջադարձային փուլում ենք, և մեր ամենօրյա աշխատանքի որակը ճակատագրական նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար․ Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը բյուջեի նախագծի ընդունման առիթով հրապարակեց իր ուղերձը։ Նա նշեց, որ բյուջեի նախագիծը երեք հիմնական առաջնահերթությունների վրա է հենվում․ անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության ոլորտ։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց դրամական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը, ըստ որի՝ 2022 թվականի հունվարի մեկից երրորդ և հաջորդ նոր ծնվող երեխան կստանա կառավարության աջակցությունը՝ ամսական հիսուն հազար դրամի չափով, մինչև վեց տարեկան հասակը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ներդրումներին և ասաց, որ նախատեսում են օրենսդրական փոփոխություններ։ «ՀՀ–ում պետական գնումների գործընթացները, մրցույթները, տենդերները տեղի են ունենում հնարավորինս թափանցիկ, հնարավորինս արդար, հնարավորինս ազնիվ»,–ասաց նա։

Նա նաև ներկայացրեց նախագծի այլ դրույթներ և ամփոփելով նշեց․ «Մենք շրջադարձային փուլում ենք և մեր ամենօրյա աշխատանքի որակը բոլոր ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականությունից, վերջացրած գյուղատնտեսությամբ, ճակատագրական նշանակություն են ունենալու մեր երկրի ապագայի համար»։

Նա նշեց, որ երբեմն փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե կառավարությունն ամենևին էլ չի ուզում առերեսվել մարտահրավերներին և նշեց, որ հակառակը՝ իրենց նպատակն է առերեսվել դրանց, զբաղվել դրանց լուծմամբ՝ որպես նպատակ ունենալով Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի