Ներքին 5 տարի առաջ - 09:35 30-09-2021

«Փաստ»․ Ինչո՞ւ են սահմանային բժշկասանիտարական երեք հսկիչ կետերի պետերը միաժամանակ ազատվել աշխատանքից

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական 7 հսկիչ կետերի պետերի պաշտոններից 4-ը թափուր են: Դրանցից 3-ի համար մրցույթ է հայտարարված («Զվարթնոց» օդանավակայան, Բավրա, Մեղրի), ընդ որում, այդ երեք պաշտոններն էլ թափուր են դարձել այս ամիս, իսկ Այրում-Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետն ընդհանրապես մեկ տարուց ավելի է, ինչ պետ չունի, թեպետ, ըստ օրենքի, թափուր պաշտոն առաջանալուց հետո 3 ամսվա ընթացքում պետք է մրցույթ հայտարարվեր:

Մեր ունեցած տեղեկություններով, համակարգում առնվազն տարակուսած են, որ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերից երեքի պետերին միաժամանակ աշխատանքից ազատել են: Այդ կետերը, ի թիվ այլ գործառույթների, կարևոր դերակատարություն ունեն կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, ընդ որում՝ թեստավորման հետ կապված բավական լուրջ գումարներ են այստեղ շրջանառվում:

Ի դեպ, թեստավորման գների առումով անհասկանալի հարցադրումներ կան մարդկանց մոտ. բանն այն է, որ սահմանը հատելիս վճարում են 14000 դրամ, այնինչ հիմա արդեն պարզ է դառնում, որ դա հնարավոր է անել 7-9 հազար դրամով, որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի էժան: Ինչևէ, թե որն է եղել միանգամից երեք պետերին աշխատանքից ազատելու պատճառները, դեռևս ճշտել չհաջողվեց, թեպետ համակարգում չեն բացառում նաև քաղաքական դրդապատճառները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով