Ներքին 3 տարի առաջ - 13:13 05-12-2022

Արմավիրի տարածաշրջանային քոլեջի տնօրենն ազատվել է աշխատանքից. երեք ամիս անց դասապրոցեսը վերականգնվել է

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսական անձնակազմի շուրջ երեք ամիս տեւած գործադուլից եւ բողոքի ակցիաներից հետո Անգին Արշակյանն ազատվել է տնօրենի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դասախոս Թագուհի Հովակիմյանը։

Անգին Արշակյանը տնօրենի պաշտոնից ազատվել է նոյեմբերի 25-ին:

«Արդեն հանգիստ մասնակցում ենք մեր դասապրոցեսին, նախկին լարված մթնոլորտը չկա: Դասերն անցկացնում ենք նաև շաբաթ օրերին՝ բաց թողածը լրացնելու նպատակով: Գործադուլի ընթացքում վեց աշխատակից աշխատանքից ազատման դիմում էր գրել, այժմ նրանք վերադարձել են»,- ասաց Հովակիմյանը:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ջեմմա Սարգսյանը, որն աշխատել է Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջում, ուսմասվար է եղել:

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում ուսումնական տարվա սկզբից դասախոսները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականը։ Դասախոսական անձնակազմն Անգին Արշակյանին մեղադրում է քոլեջն անձնական շահերից ելնելով կառավարելու մեջ։ Արշակյանի հետ տարաձայնությունները սկսվել էին դեռ ամիսներ առաջ, երբ նա ըստ դասախոսների՝ դասասենյակներից մեկից հեռացրել է 44–օրյա պատերազմի մասնակիցների լուսանկարները։

Ուսումնական տարվա սկզբին քոլեջի տնօրենը աշխատանքից ազատել էր Ֆիզկուլտուրայի մասնագետին և բուժքրոջը։ Քոլեջի Տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դասախոս Թագուհի Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ աշխատանքից ազատվել է եւս վեց աշխատակից։

Նշենք, որ Կրթության տեսչական մարմինը քոլեջում կրթության կազմակերպմանը վերաբերող խախտումներ է արձանագրել։

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը ավելի վաղ ասել էր, որ իր հրաժարականը պահանջողների դեմ հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին և արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի համար փոխհատուցման պահանջով։ Նա նշել էր, որ իր նկատմամբ ուղղորդված արշավ է կազմակերպվել քոլեջի փոխտնօրեններ Կարինե Հարությունյանի և Սուսաննա Մարգարյանի կողմից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով