Արտաքին 5 տարի առաջ - 17:48 29-09-2021

Ղարաբաղի խնդրում դեռ կան լուծում պահանջող հարցեր. Էրդողանի խոսնակը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական «Haber Gobal» լրատվականի եթերում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից և արցախյան հիմնախնդրից, փոխանցում է ermenihaber-ը։

Նա շեշտել է, որ իրենք սկզբունքորեն դրական են նայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, և հիշեցրել է, որ 1992թ. Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման և հայ-թուրքական սահմանի փակման պատճառը եղել է արցախյան պատերազմը, որն անվանել է «Ղարաբաղի օկուպացիա»։

«Իսկ հիմա,- շարունակել է Քալընը,- երբ այդ խնդիրը արդեն լուծվել է, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խոչընդոտ այլևս չկա։ Սակայն Ղարաբաղի խնդրում դեռ կան հարցեր, որոնք լուծում են պահանջում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»