Խոսք 5 տարի առաջ - 14:06 29-09-2021

Առանց Արցախի հայկական պետականության բարեկեցիկ ապագան բացառվում է. ՀՀ–ում Արցախի մշտական ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը հայտարարել է, որ առանց Արցախի հայկական պետականությունը բարեկեցիկ ապագա չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նա ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրված քննարկմանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Կարող եմ մի բան փաստել, որ առանց Արցախի հայկական պետականության բարեկեցիկ ապագան բացառվում է, և բոլոր ջանքերը՝ կապված կլինի Արցախ այցելելու հետ, թե առանց այցելելու ջանքեր գործադրելու, այս ուղղությամբ աշխատելու հետ, պետք է այդ հանգամանքը հաշվի առնեն», - ասել է Սերգեյ Ղազարյանը:

Արցախի մշտական ներկայացուցիչը նաև անդրադարձել է այն տեղեկություններին, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում ադրբեջանական ոստիկանության կամ զինծառայողների առաջացրած հայտնի խնդիրներից, մասնավորապես, իրանցի երկու վարորդի ձերբակալելուց հետո իրանական բեռնատարների վարորդներն այլևս բեռնափոխադրումներ չեն իրականացնում այդ ճանապարհով դեպի Արցախ:

Սերգեյ Ղազարյանի խոսքով՝ Ստեփանակերտը մանրամասնորեն տեղյակ չէ Հայաստանի Հանրապետության և Իրանի միջև ընթացող քննարկումներից, բայց ամեն դեպքում համոզված է, որ Ադրբեջանը շարունակելու է նման սադրանքները տարբեր ուղղություններով, և անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել դիմակայելու այդ մարտահրավերներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի