Արտաքին 5 տարի առաջ - 09:29 29-09-2021

Բելառուսի ՊԱԿ աշխատակցին սպանել է ԱՄՆ քաղաքացի Զելցերը

Բելառուսի պետական ​​անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակցին, որը զոհվել էր Մինսկում հատուկ գործողության ժամանակ, գնդակահարել է ԱՄՆ քաղաքացի Անդրեյ Զելցերը: Այս մասին հայտնում են բելառուսական Naviny.by և TYT.BY Telegram ալիքները։

ՊԱԿ -ի աշխատակիցների վրա, որոնք ժամանել էին բնակելի շենքերից մեկը`բերման ենթարկելու հատկապես վտանգավոր հանցագործին, հրազենային կրակ էր բացվել։ Դմիտրի անունով ՊԱԿ -ի սպան, որը հայտնի է որպես «Նիրվանա», մահացել է ստացած վնասվածքի հետևանքով: Պատասխան կրակով օպերատիվ ջոկատի աշխատակիցներին հաջողվել է ոչնչացնել կրակողին:

Շուտով հանցագործի ինքնությունը պարզվել է. դա ոմն Անդրեյ Զելցերն է եղել, ԱՄՆ քաղաքացի, որն աշխատում էր թվային արտադրանքի և թվային դիզայնի մշակմամբ և ներդրմամբ զբաղվող ընկերությունում:

Անդրեյ Զելցերի մասին հայտնի է, որ նա ամուսնացած է, ունի երեխա՝ ծնված 2012 թվականին: 2008 թվականին ավարտել է Մինսկի բիզնեսի և իրավունքի քոլեջը: Տղամարդը զբաղվում էր եռամարտով, և 2020 թվականին մասնակցել է այս մարզաձևի մրցումներին:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 139 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (անձի սպանություն՝ կապված իր պաշտոնական գործունեության կատարման հետ):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող