Ներքին 5 տարի առաջ - 13:17 28-09-2021

Ֆեյսբուքում ստեղծել են վարկային կազմակերպության կեղծ էջ և հափշտակել 1.041.900 ՀՀ դրամ ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են կիբեռհանցագործության դեպքեր:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ Վ.Ս.-ն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություններ կատարելու ուղղությամբ հանցակցելու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Ն.Կ.-ի հետ և վերջիններս, միասնական դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, տևական ժամանակ, հանցավոր ճանապարհով ձեռք են բերել ֆինանսական միջոցներ:

Այսպես՝ 2020թ. ընթացքում Ն.Կ.-ի կողմից «https://www.facebook.com/» սոցիալական կայքում «https://www.facebook.com/104110805147302» հղումով ստեղծվել է «Money Man credit» անհատական տվյալներով օգտահաշիվ` որպես վարկային կազմակերպության էջ:

Ձևավորած էջի միջոցով ներկայանալով որպես վարկային կազմակերպության գործակալ՝ 2020թ. հոկտեմբերի 30-ից մինչև 2021թ. հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, խեղաթյուրելով իրականությունը, բանկային քարտի կամ «Թել-Սել Ուալետ» էլեկտրոնային դրամապանակի հաշվում առկա գումարի հնգապատիկի չափով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ պարզել են համացանցի հիշյալ սոցիալական կայքի օգտատերերի անվամբ թողարկված բանկային քարտերի վավերապայմանները, դրանց կցված բջջային հեռախոսահամարներին ելքային փոխանցումներ կատարելու նպատակով թվերի տեսքով ստացված գաղտնաբառերը:

Վերջիններս, ներկայացնելով որպես իրենց կողմից փոխանցվող վարկի հաստատման գաղտնաբառ կամ նրանց անվամբ և նույնականացման տվյալներով «Թել-Սել» ՓԲ ընկերությունում գրանցված «Թել-Սել Ուալետ» էլեկտրոնային դրամապանակների մուտքանունների և գաղտնաբառերի կիրառմամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն են ստացել էլեկտրոնային դրամապանակներին, տնօրինել հաշիվները և փոխանցումներ կատարելու եղանակով հափշտակել դրանցում առկա խոշոր չափերի՝ ընդհանուրը 1.041.900 ՀՀ դրամ գումարը:

Հաշվի առնելով կիբեռհանցագործության այս տեսակի տարածումը՝ վարույթն իրականացնող մարմինը հորդորում է, որ ինչպես վերոնշյալ անձանց կողմից կատարված, այնպես էլ համանման այլ հանցավոր արարքներից տուժած քաղաքացիները դիմեն իրավապահ մարմիններին՝ միաժամանակ նաև զերծ մնալով սոցիալական ցանցերում կամ համացանցային այլ հարթակներում նմանատիպ գործարքներում ընդգրկվելուց կամ անձնական տվյալներ տրամադրելուց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում