Ներքին 5 տարի առաջ - 11:30 02-07-2021

Ձերբակալվել է վարկային կազմակերպության վրա հարձակված անձը

Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից՝ հունիսի 28-ին, ժամը 11.30-ին, մի ընկերության Անդրանիկի փողոցի մասնաճյուղի աշխատակցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ «զենքը պահել, գումար են տարել»: Պարզվել էր, որ ժամը 11-ի սահմաններում անհայտ անձը ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքով մասնաճյուղի պահոցից հափշտակել էր փող և դիմել փախուստի:

Բացատրական աշխատանքի արդյունքում 39-ամյա տղամարդը հուլիսի 1-ին ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: 39-ամյա տղամարդը ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Հավելենք, որ նախնական տվյալներով՝ կազմակերպությունից հափշտակվել էր 2.730.990 ՀՀ դրամ։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»