Արտաքին 5 տարի առաջ - 13:03 28-09-2021

Թուրքիայի պաշտպանության նախարարը ՌԴ-ին մեղադրել է Իդլիբի շուրջ պայմանավորվածությունը խախտելու մեջ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը մասնակցել են տեսակոնֆերանսի, որի ընթացքում Աքարն անհանգստություն է հայտնել վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգում Ռուսաստանի ավիահարվածների կապակցությամբ, գրում է ermenihaber-ը:

Աքարի խոսքով՝ Թուրքիան հավատարիմ է Իդլիբի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը: Սակայն ընդգծել է, որ վերջին շրջանում Իդլիբում ավելացել են օդային հարվածները, ինչը հակասում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթներին: Թուրք նախարարը նշել է, որ այդ առումով ռուս-թուրքական բանակցությունները շարունակվում են:

Օրերս լուրեր շրջանառվեցին այն մասին, որ սեպտեմբերի 29-ին կայանալիք Թուրքիայի ու ՌԴ նախագահների հանդիպմանը ընդառաջ ռուսական օդուժը սկսել է ինտենսիվորեն հարվածներ հասցնել ահաբեկչական խմբավորումների հենակետերին Իդլիբում: Ըստ մամուլի՝ երկու նախագահների հանդիպման օրակարգային հարցը լինելու է Սիրիայի թեման:

Տեղեկացնենք, որ փոխըմբռնման հուշագիրը Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ստորագրվել է 2019-ին, ըստ որի՝ Սիրիայի հյուսիս-արևելքը բաժանվում է պատասխանատվության գոտիների՝ Թուրքիայի, Սիրիայի կառավարական ուժերի ու Ռուսաստանի միջև։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան