Ներքին 5 տարի առաջ - 17:57 27-09-2021

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը կմրցի Ադրբեջանի թիմի դեմ

Հայաստանի շախմատի կանանց հավաքականն այսօր կմրցի Ադրբեջանի թիմի հետ, տեղեկացնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։ Հայաստանը կմրցի Ադրբեջանի դեմ երկրորդ տուրում, առաջին տուրում մեր մրցակիցն է լինելու Ֆրանսիան։ Նշվում է, որ Իսպանիայի Սիտժես քաղաքում այսօր մեկնարկում է աշխարհի կանանց թիմային առաջնությունը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն հավաքականները։ Մրցաշարին մասնակցում է Հայաստանի կանանց հավաքականը, որի կազմում հանդես են գալիս Եվրոպայի կանանց գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը։ 12 թիմերը բաժանվել են 2 խմբի։ Խմբում 1-4-րդ տեղերը գրաված թիմերը նվաճում են փլեյ օֆի ուղեգրեր։ Հայաստանի հետ նույն խմբում են ընդգրկված Ռուսաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»