Սպորտ 4 տարի առաջ - 20:53 31-07-2022

Շախմատի օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է, կանանց ընտրանին՝ պարտվել

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել է Եգիպտոսի ընտրանուն:
Մեր հավաքականի կազմում վճռորոշ հաղթանակ է տարել Ռոբերտ Հովհաննիսյանը՝ առավելությամբ ավարտելով Աբդելռահման Հեշամիի հետ պարտիան:

Մյուս 3 մրցախաղերն ավարտվել են ոչ-ոքի. միավորները կիսեցինԳաբրիել Սարգսյան-Բասեմ Ամին, Հրանտ Մելքումյան-Ահմեդ Ադլին, Մանուել Պետրոսյան-Ադհամ Ֆաուզ զույգերը:
3 տուրից հետո հայ շախմատիստները վաստակել են 6 միավոր:

Կանանց Հայաստանի 1,5։2,5 հաշվով պարտվեց Էստոնիայի ընտրանուն։

Էլինա Դանիելյանը պարտվել է Մայի Նարվային, իսկ Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի են խաղացել

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան