Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 17:06 27-09-2021

Ինչպես փրկել մարտկոց կուլ տված երեխային. գիտնականներ

Բժիշկները պարզել են, թե ինչպես նվազեցնել կուլ տված մարտկոցի ազդեցությունը՝ մինչ մասնագիտական ​​բուժօգնության տրամադրումը: Այս թեմայի վերաբերյալ ակնարկը հրապարակվել է Canadian Medical Association Journal-ում:

Փոքր երեխաները կարող են մարտկոցը շփոթել կոնֆետի հետ և կուլ տալ այն, ինչը լուրջ վտանգ է: Սա հատկապես վերաբերում է փոքր հարթ, «կոճականման» մարտկոցներին: Դեպքերի մեծ մասում մարտկոցը կանցնի մարսողական տրակտի միջով և դուրս կգա աղիքներից, բայց եթե այն խրված լինի որևէ փուլում, դա կարող է լուրջ վնասվածքների կամ նույնիսկ մահվան պատճառ դառնալ:

Ընդամենը երկու ժամում խցանված մարտկոցը կարող է լուրջ այրվածքներ առաջացնել, քանի որ մարդու հաղորդիչ հյուսվածքների հետ շփումից կարող է հոսանք անցնել՝ մոտ գտնվող ջուրը վերածելով մարմնի համար վտանգավոր հեղուկի:

Հաշվետվության հեղինակները՝ Էմի Զիպուրսկիի գլխավորությամբ, նշում են, որ այս գործընթացը դանդաղեցնել և դրա հետևանքները մեղմացնել կարող է մեղրը փոքր չափաբաժիններով՝ յուրաքանչյուր 10 րոպեն մեկ: Այս խորհրդատվությունը հիմնված է 2018-ին հրապարակված հետազոտության վրա, որը խոզերի օրինակով ուսումնասիրում էր կերակրափողում խրված մարտկոցից վնասվածքների մեղմացումը: Այդ ժամանակ գիտնականները փորձել են շատ հեղուկներ, ներառյալ թխկու օշարակ, շատ հյութեր և մի քանի դեղամիջոց, և պարզվել է, որ մեղրը ամենաարդյունավետն է ամենահասանելի մթերքներից:

Ակնարկի հեղինակներն ընդգծում են, որ մարդու կողմից մարտկոցը կուլ տալիս ամեն դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, քանի որ երեխան (կամ մեծահասակը) կարող է վիրահատության կարիք ունենալ:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք