Արտաքին 4 տարի առաջ - 20:47 13-06-2022

Իսպանիան հակօդային ու հակահրթիռային պաշտպանության մարտկոց է ուղարկել Թուրքիա

Իսպանիան Patriot հակօդային ու հակահրթիռային պաշտպանության մարտկոց է ուղարկել Թուրքիա: Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

Հաղորդվում է, որ Իսպանիայի ռազմական նավատորմին պատկանող YSABEL լոգիստիկ նավով Թուրքիա տեղափոխված Patriot-ը հունիսի 10-ին հասել է Մերսինի նավահանգիստ:

Ըստ թուրքական աղբյուրի՝ ենթադրվում է, որ այդ մարտկոցն Ադանայի Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված իսպանական Patriot-ի մարտկոցին լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու համար է ուղարկվել: Սակայն նկարներից պարզ է դարձել, որ ուղարկված մարտկոցի կազմում առկա է նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Դեռ պարզ չէ, թե արդյոք նոր մարտկոցը կփոխարինի մարտական հերթապահության մեջ գտնվող իսպանական արդեն առկա համակարգին, թե կմիացվի դրան՝ ավելի ուժեղացնելով համակարգը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով