Արտաքին 5 տարի առաջ - 15:59 27-09-2021

Հարավային Կորեայի նախագահն առաջարկել է արգելել շան մսի օգտագործումը կերակրի մեջ

Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել երկրում կերակրի մեջ շան մսի օգտագործման դադարեցման հարցը:

«Ժամանակը չէ՞ արդյոք բարձրացնելու կերակրի մեջ շան մսի օգտագործման արգելքի մասին հարցը»,- Հարավային Կորեայի առաջնորդի խոսքերը մեջբերում է Yonhap գործակալությունը:

Հայտարարությունը հնչել է վարչապետ Կիմ Բու Գյոմի հետ նախագահի հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է լքված ընտանի կենդանիների նկատմամբ խնամքի համակարգի բարելավումը:

Հայտնի է, որ Հարավային Կորեայի նախագահի տանը մի քանի շուն կա:

Այս պահին երկրի օրենսդրությունն արգելում է ընտանի կենդանիների նկատմամբ կոպիտ վերաբերմունքը, սակայն կերակրի մեջ շան մսի օգտագործման արգելք չկա: Միայն Սեուլում կան ավելի քան 300 ռեստորաններ, որոնց ճաշացանկում ուտեստները շան մսից են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով