Ներքին 1 տարի առաջ - 19:11 14-08-2025

Երևանում կրկին դաժան վերաբերմունք են ցուցաբերել շան նկատմամբ․ հուշաղբյուրի ջրավազանում շան մարմին է հայտնաբերվել. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 14-ին, բազմաթիվ քաղաքացիներ ահազանգել ու իրենց զայրույթն ու վրդովմունքն են հայտնել կենդանու նկտամամբ հերթական դաժան վերաբերմունքի փաստով։

Քաղաքացիները նկատել են, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ 1975 թվականին կառուցված 1915 թվականի Ռումտիկինի նահատակների հիշատակին կառուցված աղբյուր հուշարձանի տարածքում 3 ծորակներից թափվող ջրավազանի մեջ շուն են գցել։

Քաղաքացիները նշում էին.

«Ջրահեռացման այդ հատվածը բավականին փոքր է և բացառվում է, որ շունը ջրահեղձ լիներ։ Հաստատ ինչ-որ ճիվաղ կամ ճիվաղներ սատկացրել են շանը ու գցել այդտեղ։ Մարդ ինչ աստիճանի տականք պիտի լինի, որ ոչ միայն սպանի, այլև գցի այնպիսի տեղ, որը զոհերի հիշատակին կառուցված հուշաղբյուր է։ Զայրույթներս այնքան շատ է, որ ուզում ենք իրավապահները պարզեն իրականությունը, գտնեն այդ թուրքի հոգեբանությամբ առաջնորդվող ճիվաղին կամ ճիվաղներին և օրենքի ողջ խստությամբ ենթարկեն պատասխանատվության»։

Տարածքի բարեկարգումը պետք է իրականացվի հավանաբար Էրեբունու թաղապետարանի կողմից, սակայն բարձիթողի վիճակ է տիրում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով