Խոսք 5 տարի առաջ - 12:50 27-09-2021

Ան, որ այս սրբազան նպատակին համար ինքզինք կը զոհէ, նահատակ է. Արամ Ա-ի ուղերձը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ:

«Արցախեան 44-օրեայ պատերազմի տարելիցին տխուր առիթով մեր նայուածքները ու մտածումները կ՚ուղղենք առաջին հերթին նահատակներու ծնողներուն՝ ըսելով.- ձեր զաւակները իրենց արիւնը թափեցին հայրենիքի անվտանգութեան ու անկախութեան համար։

Ան, որ այս սրբազան նպատակին համար ինքզինք կը զոհէ՝ նահատակ է և դուք հպարտ պէտք է ըլլաք, որ ձեր զաւակները մեր ազգին ու հայրենիքին համար դարձած են նահատակներ։

Այսօր, երբ կը յիշենք մեր նահատակները, նաև պէտք է լսենք երկինքէն երկիր մեզի հասնող անոնց պատգամը.- հաւատքով ու նուիրումով պաշտպան կանգնեցէ՛ք հայրենիքին, թշնամիին դիմաց մնացէ՛ք ամուր, անզիջող՝ հաւատքով ու կամքով կռանուած»,- ասված է ուղերձում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»