Ներքին 5 տարի առաջ - 21:03 26-09-2021

Գյումրիում անցկացվում է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների, Գյումրու Անկախության հրապարակից մեկնարկել է հիշատակի երթ դեպի «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ ամփոփված են ինչպես Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ քառօրյա ու 44-օրյա պատերազմում զոհված շիրակցիների աճյունները:

Երթի նախաձեռնողը ՀՅԴ մարզային կոմիտեն ու ՀՅԴ Գյումրու երիտասարդական կազմակերպությունն է, միացել են նաև այլ կուսակցությունների մարզային կառույցների ներկայացուցիչներ:

«Երթը ո՛չ քաղաքական է, ո՛չ քարոզչական: Երթին միանում են տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այս կերպ իրենց խոնարհումը բերել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաների հիշատակին»,- նշեց կազմակերպիչներից Արա Նախշքարյանը՝ տեղեկացնելով, որ գիշերը նախատեսվում է գիշերային հերթապահություն անցկացնել գերեզմանատանը:

Երթը մեկնարկեց աղոթքով, իսկ ճանապարհին հնչում էին զոհվածների անունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով