Խոսք 5 տարի առաջ - 10:36 24-09-2021

ՀՀ իշխանությունը շարունակում է Թուրքիային հանձնել մեր ինքնիշխանությունը․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նկարում Հունաստանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից օրերս անցկացված համատեղ զորավարժությունների մի դրվագ է։ Այս պետություններին միավորում է տարածաշրջանում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դեմ պայքարելու ցանկությունը և կարիքը։ Սա հակաթուրքական ոչ պաշտոնական դաշինքի մի մասն է, որին մասն են կազմում նաև այլ պետություններ և որին միանալու ուղերձներ և կոչեր արվել են նաև Հայաստանին։ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը տարածաշրջանի գրեթե ոչ մի պետություն միայնակ չի կարող լիարժեք դիմադրել և այդ պատճառով անհրաժեշտ է այդպիսի հակաթուրքական դաշինքի ձևավորումը։

Սակայն փոխանակ մերձենալու այս պետությունների հետ և մեր դեմ ուղղված թուրքական բացահայտ սպառանալիքի դեմ պայքարելու միասնական ուղիներ մշակելու՝ Հայաստանի դե ֆակտո թուրքամետ իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ շարունակում է ստորանալ Թուրքիայի առջև և հանձնել նրան մեր ինքնիշխանությունը ու բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի նախապայմանները։

Իսկ Թուրքիայում ներկայիս հայկական իշխանությանը ընկալում են որպես ամենալավ առիթը՝ իրականացնելու թուրքական ռազմավարական պլանները (Հարավային Կովկասի լիարժեք նվաճում, հայկական քաղաքական միավորի վերջնական վերացում, տարածաշրջանային գերտերություն)։ Պատահական չէ, որ երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ է խոսել Հայաստանից եկող դրական ազդակներից։ Այս ամենի մասին ավելի մանրամասն երեկ խոսել եմ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով