Արտաքին 5 տարի առաջ - 12:55 23-09-2021

ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակությանն արգելել են ազատ տեղաշարժվել Ստրասբուրգում՝ «Սպուտնիկ V»-ով պատվաստված լինելու պատճառով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ երկուշաբթի բացվող նիստում ռուսական պատվիրակությանն արգելել են ազատ տեղաշարժվել Ստրաստբուրգում, քանի որ ԵՄ-ն չի ընդունում «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակության անդամ, ականավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլին:

«Երկուշաբթի մեկնարկում է ԵԽԽՎ նիստը Ստրասբուրգում, մեր պատվիրակությանը ծանուցում է եկել, որի համաձայն՝ քանի որ պատվաստված չենք, և «կարմիր գոտում» ենք ընդգրկված, կարող ենք տեղաշարժվել միայն հյուրանոցից Խորհրդարանական վեհաժողովի շենք»,- ասել է սենատորը:

Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է, թուրքական պատվիրակությունը, որը նույնպես «կարմիր գոտուց» է և պատվաստված է ամերիկյան Pfizer դեղամիջոցով, որևէ սահմանափակման չի ենթարկվել: Նույնը նաև ուկրաինական պատվիրակության դեպքում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով