Ներքին 5 տարի առաջ - 23:46 22-09-2021

Ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ իշխանությունը զիջումների հող է նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

«Հանձնաժողովի աշխատանքներն իշխանությունը դիտմամբ տապալում է»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն արդեն 4-րդ անգամ չի ընտրվում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

«Իշխանության քմահաճույքով չէ, որ մենք պետք է առաջնորդվենք, և իշխանության ցանկությունների դաշտում չէ, թե ով է առաջադրվելու»,- նշել է պատգամավորը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանություններն ադրբեջանական տեղանուններ են օգտագործում, մասնավորապես ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Սյունիքի փոխարեն ասել է Զանգեզուր, Աբրահամյանը նշել է. «Երևի սխալմունք է եղել Զանգեզուր ասելը: Բայց ընդհանուր առմամբ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, կառույցներ, նաև Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական տեղանուններ են կիրառում, ինչը տպավորություն է ստեղծում, որ հող է նախապատրաստվում հետագա զիջումների համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով