Խոսք 5 տարի առաջ - 14:52 22-09-2021

Ռուս խաղաղապահները Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը նախօրեին հանել են. Մաճկալաշեն համայնքի ղեկավար

Ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքին մոտ Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը նախօրեին հանել են։Այմասին լրագրողների հետ զրույցում ասաց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։

«Ինձ զանգել են ու ասել, որ ռուսները եկել են, դրոշը հանել, ի՞նչ անենք, ես էլ ասացի, որ իրավասու չեմ ասել՝ ինչ անեք։ Դա վերեւների հարցն է, ես ինչ իմանամ»,– ասաց համայնքի ղեկավարը։Լեռնիկ Ավանեսյանի խոսքով՝ սեպտեմբերի 20–ին, ադրբեջանցիները մոտ 1 կմ առաջ են էին տվել իրենց դիրքը ,ապա ռուս խաղաղապահների միջնորդությամբ հետ գնացել։ Սակայն ադրբեջանցիները պայման են դրել, որ Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը պետք է իջեցվի, իսկ ռուս խաղաղապահներն էլ առաջարկել են դրա փոխարեն Հայաստանի դրոշը կախել։ Մաճկալաշեն համայնքի ղեկավարն ասաց, որ այս պահին Ամարասի վրա ոչ մի դրոշ չկա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում