Ավելին 5 տարի առաջ - 10:52 22-09-2021

Ռուս հաքերները ամերիկյան ընկերությունից մոտ 6 միլիոն դոլար են պահանջում․ The Washington Post

Ռուսական BlackMatter կիբեր խմբավորումը հարձակվել է հացահատիկի և մսի New Cooperative ամերիկյան խոշոր մատակարարի վրա: Հաքերները սննդամթերքի արտադրողից պահանջել են 5,9 մլն դոլար փրկագին: Այս մասին հայտնում է The Washington Post- ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հաքերները վիրուսներ են օգտագործել՝ արգելափակելու ընկերության համակարգիչները: Նրանք նաև սպառնում են բացահայտել տեխնոլոգիական մշակումների մասին գողացված տվյալները: Գումարը պետք է վճարվի մինչև սեպտեմբերի 25 -ը:

Պարբերականը նշում է, որ New Cooperative- ին հաջողվել է վերականգնել որոշ համակարգեր և վերսկսել որոշ գործողություններ: Սակայն, որպես նախազգուշական միջոց, ընկերության համակարգչային ցանցերն անջատված են, ինչը մեծապես բարդացնում է դրա աշխատանքը:

Ըստ թերթի՝ New Cooperative-ի ներկայացուցիչները փորձել են բանակցել հաքերների հետ: Թե ինչպես են ավարտվել այս բանակցությունները, չի նշվում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում