-
Խոսք 5 տարի առաջ - 17:43 21-09-2021

Արմեն Մարտիրոսյան ալիբիով ապազգայինը՝ ազգային մեդալով

«Անտարես» հրատակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը պարգեւատրվել է երախտագիտության մեդալով: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը երախտապարտ է նրան՝ իր ադրբեջանասիրական գաղափարները շրջանառելու համար: Արմեն Մարտիրոսյանը եւս դժգոհ չէ, ի վերջո, Թուրքիայի հետ քիրվայությունից ինքն էլ մեծապես կշահի: Միշտ բողոքում էր, որ գրահրատարակչությունը Հայաստանում թանկ հաճույք է, բայց Փաշինյանի հորջորջած «խաղաղության օրակարգի» կյանքի կոչվելուց հետո արդեն կարող է մատչելի գնով գրքեր հրատարակել՝ Թուրքիայում թուղթն անհամեմատ էժան է, որակը՝ լավը: Բոլորն են հիշում, թե ինչպես 2020թ. սույն պարոնը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Հայաստանը 26 տարի բռնազավթել է Արցախի որոշ շրջաններ: Չէ՞ որ Արմեն Մարտիրոսյանը երախտամոռ չէ, պետք էր այդպիսով երախտահատույց լինել Նիկոլին՝ իրեն հարկատուներիս հաշվին վճարած հսկայական գումարների համար. Փաշինյանի «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը գովազդային վահանակների վրա փակցնելու համար նա բյուջերից միլիոններ էր ստացել: «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու նպատակով կառավարության որոշմամբ հատկացվել էր 48 մլն 900 հազար դրամ: Արմեն Մարտիրոսյանը միշտ էլ ճկուն է եղել ու միշտ լավ էապրել, համարյա Սերգո Երիցյանի պես: Oրինակ, 2018թ իշխանափոխությունից 3 ամիս առաջ, նա Սերժ Սարգսյանին էր քծնում, շտապում նրա հետ հանդիպման, որ հպարտորեն լրատվամիջոներին հայտարարի, թե քսան տարվա մեջ առաջին անգամ Հայաստանի ղեկավարը կարեւորում է հրատարակիչներին: Նա նաեւ գիրք էր նվիրել երրորդ նախագահին՝ Նիալ Ֆերգյուսոնի «Քաղաքակրթություն․ ինչով է Արևմուտքը տարբերվում մնացած աշխարհից»-ը, ու ափսոսանք հայտնել, որ մինչեւ հիմա պետականաստեղծ վեպ չունենք: Իրականում՝ նրան պետությունը չի էլ հետաքրքրում, եւ ինչպես հայտնի ձեւակերպմամբ է ասվում՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես: Սա է Արմեն Մարտիրոսյանի իրական կարգախոսը: Եթե հարկ լինի, վաղը նա օղլու վերջաածանց ունեցող ազգանունով մեկին կքծնի, գուցե նաեւ Թալեաթի հուշերը հայերեն թարգմանի ու քարոզի, կամ ասենք, «Անտարեսը» ժպիտներ հավաքի Ադրբեջանից, հատկապես որ էն գլխից հայերին բռնազավթիչ է որակել: Մի ալիբի էլ ունի՝ հրատարակել է Նիկոլ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը»: Իր էսթետիկան յուրահատուկ է:

Արեգ Արեւյան


Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին