Արտաքին 5 տարի առաջ - 23:22 20-09-2021

Ռուսաստանի փոխվարչապետը խոսել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքի մասին

Բաքուն, Երևանը և Մոսկվան վճռական են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում: Այդ մասին Երևանում կայացած հայ-ռուսական գործարար համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Եռակողմ աշխատանքային խումբը հանդիպումներ է անցկացնում: Վերջին հանդիպումը, որն անընդմեջ յոթերորդն էր, տեղի ունեցավ օգոստոսի կեսերին Մոսկվայում: Բոլոր կողմերը պարտավորվում են ապաշրջափակել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերը: Քննարկումներ են ընթանում, թե ինչպես դա անել», - ասել է Օվերչուկը:

Ըստ ՌԴ վարչապետի՝ ակնհայտ է, որ տրանսպորտային ուղիների վերականգնումը նոր հնարավորություններ կստեղծի առեւտրի ընդլայնման եւ ավելացման համար, այդ թվում` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա` հավելելով, որ դեռևս վաղ է կոնկրետ թվերի մասին խոսելը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան