Արտաքին 4 տարի առաջ - 10:12 30-11-2021

Գինցբուրգը խոսել է հիվանդության ընթացքի մասին՝ «օմիկրոն»-ով վարակվելու դեպքում

Գամալեայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի մեծ թվով մուտացիաներ կարող են հանգեցնել այն բանին, որ COVID-19-ի ծանր ընթացքը կարող է ավելի երկար տևել, քան դելտա շտամով վարակվելու դեպքում, ինչն օրգանիզմին ավելի շատ ժամանակ կտա իմունիտետի ձևավորման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ մուտացիաների մեծ թիվը դեռ չի նշանակում, որ իրավիճակը կարող է վատ լինել։ Ըստ Գունցբուրգի, դա կարող է ազդել «օմիկրոնի» նոր բջիջներ ձևավորելու ունակության վրա, որոնք միաձուլվում են մեկ զանգվածի մեջ, ինչպես նաև նվազեցնում վարակման պահից մինչև վարակի թոքեր ներթափանցման արագությունը:

«Եթե դա տեղի ունենա, ինչպես Ուհանի շտամի և բոլոր նախորդների, նաև «դելտայի» դեպքում, ապա հիշողության բջիջները կաշխատեն և կպաշտպանեն մեզ: Այսինքն, կտրուկ կնվազի հիվանդության ծանր դեպքերի թիվը, չնայած այն հանգամանքին, որ վարակելիությունը կլինի նույնը կամ նույնիսկ ավելին»,- ասել է Գունցբուրգը։

Նա ընդգծել է, որ այսօր «դելտա» շտամով վարակվելու դեպքում COVID-19-ի թեթև ընթացքից անցումը միջին ծանրության տևում է մոտ երեքից չորս օր, մինչդեռ նախկինում այդ ցուցանիշը 10-15 օր էր։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով