Ներքին 5 տարի առաջ - 19:16 19-09-2021

Ադրբեջանցի զինվորականը հայհոյել և խփել է ճանապարհով անցնող շուռնուխցի զինվորականին

Ինչպես փոխանցում է new.am-ը, հղում անելով Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանին, Որոտանի հատվածում երեկ ադրբեջանցի զինվորականը անտենայով խփել է հայ երիտասարդին։

«Ադրբեջանցի զինվորականը հայհոյել է այդ ճանապարհով անցնող շուռնուխցի երիտասարդին, ոստքով խփել է նրա մեքենային, երիտասարդն էլ ասել է` ինչ ես անում, ասել է` ձայնդ կտրի ու ձեռքի ռացիայի անտենայով խփել է երիտասարդին, ասել է` ձայնդ կտրի»,- պատմել է փոխքաղաքապետը:
Գորիսի փոխքաղաքապետը նաեւ հայտնել է, որ օրերս Որոտանի հատվածում ճանապարհի եզրով մեքենան անցնելուց ադրբեջանցիները կոշով հարվածել են հայկական բեռնատարին:

«Նրանք դա դիտավորյալ են արել, բավական մեծ վնաս են հասցրել, կարելի է ասել, կաբինան լրիվ ավիրել են, մեքենան պատկանում է «Ապավեն» բեռնափոխադրող ընկերությանը: Մեր վարորդներին էլ նրանք վիրավորում ու սպառնում են»,-ասե է նա:

Հարցին, թե ինչ կարելի է անել նման միջադեպերից խուսափելու համար, Քոչարյանը ասաց, որ ճանապարհը տվել են ադրբեջանցիներին եւ հիմա նրանք ոնց ուզում, այնպես էլ վարվում են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով