Ներքին 5 ամիս առաջ - 14:35 09-05-2026

Պապիկյա՛ն, էդ զինվորականին զորացրի, քաշած ա, խմած ա՝ թող գնա «բիսետկում» պպզի. Փաշինյանը հունից դուրս եկավ

Այսօր՝ մայիսի 9-ին, Նիկոլ Փաշինյանի քարոզաշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ Փաշինյանի ու մի քաղաքացու միջև, ով որպես պայմանագրային զինծառայող էր ներկայանում:

Քաղաքացին, դիմելով Փաշինյանին, հայտնեց, որ երբ իրենք բարձրանում են 3540 մետր բարձրության վրա գտնվող դիրքեր, ձյան բարձրությունը ճանապարհներին հասնում է մի քանի հարյուր մետրի: Բացի այդ էլ՝ այդ բարձրության վրա ծառայության մեկ օրվա արժեքը 4200 դրամ է:

«Ես ատեստավորված չեմ, ընդամենը ուժեղ կրակում եմ: 91 թվից մինչև հիմա բոլոր պատերազմներին մասնակցել եմ: Հիմա ուզում ենք, որ գոնե պոստերի ձյունը մաքրվի: Նույնսիկ մահացու դեպքեր էլ են եղել 5-6 տարի առաջ: Բացի էդ էլ, հիմա էդ բարձրության վրա պոստում մի օրվա արժեքը 4200 դրամ ա: Մենք առևտուր ենք անում, ՊՆ-ի տված սննդի մի մասն օգտագործվում ա, բան չունեմ ասելու...»:

Քաղաքացուն ընդհատեցին Փաշինյանն ու ՊՆ նախարար Պապիկյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ առևտրի մասին է խոսքն ու որտեղ է ծառայում ինքը:

Փաշինյանը, հունից դուրս գալով, հանդիմանեց.

«Եթե զինվորական ես, նախարարի ու վարչապետի հետ խոսելուց քեզ պատշաճ զինվորականի նման պահի, ձեռներդ թափահարելով ես խոսում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով