-
Խոսք 5 տարի առաջ - 18:23 18-09-2021

Հայկ Մամիջանյանն այցելել է բերման ենթարկված քաղաքացիներին

Ոստիկանության Կենտրոնի բաժին է այցելել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ տեղեկանալու, թե ինչ վիճակում են Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիայի ընթացքում բերման ենթարկվածները։

Լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչ պատճառով են քաղաքացիները բերման ենթարկվել, պատգամավորն ասաց․ «Իսկ ի՞նչ պատճառով են մարդիկ այժմյան Հայաստանում բերման ենթարկվում ․ հայրենասիրության, արժանապատվության, իրական պետության մասին մտածելու համար»։

Մամիջանյանը վստահություն հայտնեց, որ ոստիկանությունը շուտով կհայտարարի, թե քաղաքացիները ոստիկանության օրինական պահանջը չեն կատարել, սակայն այդ պահանջն օրինական չի էլ եղել։

«Չի կարող հայրենիքի համար պայքարելը, արժանապատիվ, հայրենասիրական հայացքներ ունենալը պետությանը վնաս դիտարկվել։ Նման կերպ մտածող մարդիկ են մեր երկրի ապագայի երաշխավորները»,- ասաց նա։

Մամիջանյանը հայտնեց, որ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում 8 քաղաքացիներ են, սակայն բերման ենթարկվածներ կան նաև Շենգավիթի բաժանմունքում, նրանց ևս այցելելու են։ Իսկ Կենտրոնի բաժնում գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը վնասվածքներ ունի։

«Արմեն Գրիգորյանին բերման են ենթարկել ուժով, ընդ որում, բերման ենթարկելու ընթացքում նրան վնասել են, ոտքին և կողքի հատվածում վնասվածքներ է ստացել։ Ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու հանցակազմ այստեղ չի կարող լինել, ակցիան ոչ մեկին վնաս չի տվել, ակցիան կասեցնելու որևէ դրդապատճառ չի եղել։ Մենք վերադառնում ենք հին, Նիկոլի սիրած ոստիկանապետություն հաստատելու փորձերին»,- ասաց նա։

Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ բերման ենթարկվածների թվում արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ էլ կան։

«Դավաճանական խունտան որոշել է բոլոր այլախոհներին ցույց տալ՝ իբրև փողոցային պայքարի հնարավորություն չկա։ Ես ուզում եմ իրենց հիշեցնել, թե ինչպես էին իրենք վախվորած ամեն մեկը մի բունկեր մտել մոտ կես տարի առաջ ու հասկացնել, որ այդ պահից որևէ բան չի փոխվել։ Ցանկացած պահի այդ ամենը կարող է վերսկսվել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում էին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին