Արտաքին 5 տարի առաջ - 14:18 15-09-2021

Սև սալորաչիրը հատկապես օգտակար է կանանց համար. դիետոլոգ

Ամերիկացի դիետոլոգ Քրիստոֆեր Մորը Eat This, Not That! պարբերականին տված հարցազրույցում խոսել է կանանց համար սև սալորաչրի օգտակար հատկությունների մասին:

Նրա խոսքով, սև սալորաչիրը շատ բջջանյութեր ունի. 100 գրամում պարունակվում է մոտ 7 գրամ բջջանյութ: Կանանց համար օրական նորման կազմում է 22-28 գրամ, տղամարդկանց համար՝ 28-34 գրամ:

Բայց դա նրա օգտակար հատկություններից միայն մեկն է: Բժիշկների հետազոտությունների տվյալների համաձայն՝ սև սալորաչրի ամենօրյա օգտագործումը կարող է օգնել օստեոպորոզի և ոսկրային այլ հիվանդությունների, ինչպես նաև ոսկրային զանգվածի կորստի դեմ պայքարում, ինչը շատ արդիական է տարեց կանանց համար:

«Բացի դրանից, սև սալորաչիրը պայքարում է բորբոքային պրոցեսների դեմ և թեթևացնում է սրտային հիվանդությունների ընթացքը: Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ այն անպայման պետք է ներառվի ամենօրյա սննդակարգում»,- ընդգծել է Մորը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով