Ներքին 5 տարի առաջ - 16:32 13-09-2021

Մուկուչյանն ասում է՝ ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել, սակայն չի ասում, թե ով է խախտողը. Արամ Վարդևանյան

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել, դրանք արձանագրվել են, սակայն չասաց, թե ով է դրանք կատարել: Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստին ԿԸՀ հանձնաժողովի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Ըստ պատգամավորի՝ խոսքը, մասնավորապես, լռության օրը պահպանելու պահանջի խախտման մասին է: Ինչպես նշեց Վարդևանյանը, նման խախտում արձանագրվել է վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

«ԿԸՀ-ն առաջին անգամ է նման խախտում արձանագրել: Այդ պահանջը, չնայած նախորդ ընտրություններին տեղի ունեցած բոլոր թերություններին ու խախտումներին, այնուամենայնիվ պահպանվեց: Այն կատարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար, այնուհետեւ՝ վարչապետի պաշտոնակատար, այժմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասում էր՝ «դրանց սաղին բռնելու եմ, շինեմ», «հանկարծ չփորձեք թպրտալ», «կարճ ասած՝ էդ համայնքի ղեկավարները ռադ են լինելու, վենդետա է լինելու»։ Ի դեպ, վերջինը քաղաքական ազնվության բացառիկ դրսևորում է, որովհետև իսկապես ընտրություններից հետո մի շարք համայնքապետերի նկատմամբ քաղաքական և իրավական վենդետան ակնհայտ էր»,- շեշտեց ընդդիմադիրը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում