Ներքին 5 տարի առաջ - 23:47 17-07-2021

Ընտրությունների անվավերության փաստը չարձանագրելու Սահմանադրական դատարանի որոշումը բնական է․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը գրել է.

«Հարգելի գործընկերներ

Ընտրությունների անվավերության փաստը չարձանագրելու Սահմանադրական դատարանի որոշումը բնական է՝ պայմանավորված է առնվազն հինգ դատավորների խիզախության բացակայությամբ։

Ընտրական իրավախախտումների հաստատված զանգվածային բնույթը, Սահմանադրական դատարանում նիստի ընթացքում նույնիսկ դրանց արձանագրումը, հակափաստարկների բացակայությունը՝ այլևս փաստ է, որը կախվածության մեջ չէ ՍԴ որոշումից։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ովքեր ամեն օր հետևում էին այս դատավարությանը, աջակցում էին մեզ և հենց Ձեր օգնությամբ այս զանգվածային խախտումները դարձան հանրությանը հասանելի։

Հիշեցնեմ, ընկերներ ջան, նման «որոշումներից» երբեք չեմ ընկրկել, այլ լրիվ հակառակը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»