Արտաքին 5 տարի առաջ - 16:36 13-09-2021

Բելառուսի պատմության դասագրքերից հեռացրել են Ալեքսիևիչին և Շուշկևիչին

Բելառուսի պատմության նորացված դպրոցական դասագրքում չեն հիշատակվում գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչը և երկրի նախկին նախագահ Ստանիսլավ Շուշկևիչը: Նախկինում երկուսն էլ անցել էին ընդդիմության կողմը, իսկ Ալեքսիևիչը ճնշումների պատճառով ստիպված էր լքել երկիրը:

Դասագիրքն ընդգրկում է Բելառուսի պատմությունը XIX դարի վերջից մինչև XXI դարի սկիզբ: Միևնույն ժամանակ, երկրի միակ Նոբելյան դափնեկիր Ալեքսիևիչը գրել է «Պատերազմը կնոջ դեմք չունի» վեպը, որի համար մրցանակը ստացել է 1983 թվականին: 2020 թվականի օգոստոսին, բողոքի ակցիաների ֆոնին, Ալեքսիևիչը մտավ Ընդդիմության համակարգող խորհուրդ:

Ստանիսլավ Շուշկևիչը Բելառուսը գլխավորել է 1991-1994 թվականներին: 1994-ին Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահ ընտրվելուց հետո նա միացել է ընդդիմությանը և սկսել քննադատել իշխանություններին: 1996-2018 թվականներին նա գլխավորել է Բելառուսի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում