Արտաքին 5 տարի առաջ - 17:57 08-09-2021

Կիպրոսում պահանջել են անգլերենի դասագրքերից պատռել Աթաթուրքի մասին պատմող էջերը

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան շուրջ հերթական սկանդալն է հասունանում: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Կիպրոսում: Բանն այն է, որ Կիպրոսի կրթության նախարարությունը հատուկ շրջաբերական է տարածել՝ պահանջելով, որ անգլերենի ուսուցիչները պատռեն դպրոցներին բաժանված անգլերեն գրքերում Աթաթուրքի մասին պատմող էջերը: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Այս մասին տեղեկությունը սոցիալական ցանցերում տարածել են ուսուցիչները՝ տեղադրելով նաև համապատասխան հանձնարականի և գրքում Աթաթուրքի մասին պատմող «Թուրքիայի ամենամեծ հերոսը» վերնագրով նյութի լուսանկարը:

Հունական միջնակարգ դպրոցների ուսուցիչների արհմիության ղեկավար Կոստաս Հաջիսավասը հայտնել է, որ առաջիկայում հարցի առնչությամբ հանդիպելու է կրթության նախարարության պաշտոնյաների հետ, որոնցից պահանջելու է բացատրել, թե որոնք են եղել նման որոշման դրդապատճառները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում