Մամուլ 5 տարի առաջ - 07:52 10-09-2021

Առուշանյանի շրջապատը հայտնվել է խոշորացույցի տակ. Հրապարակ

Գորիսի կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանի առաջադրումը Գորիսի համայնքապետի ընտրություններում, ցայտնոտի մեջ է գցել իշխանություններին: Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրավապահները գործի են անցել, փորձելու են չեզոքացնել Առուշանյանի աջակիցներին: Առաջին ծիծեռնակներն արդեն նկատելի են, նախօրեին մոտ մեկ տասնյակից ավելի գորիսեցիների խուլիգանության մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ համայնքապետարանի աշխատակիցներ, Առուշանյանի մերձավորներ:

Չգիտես ինչու, հիշել են ապրիլի 21-ին Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը եւ սյունյաց «ողջույնների» ու ձվերով Փաշինյանի մեքենային հարվածելու համար մեղադրանք են առաջադրել։ Զրահապատ մեքենային ձվով հարվածելու հետեւանքով, ըստ մեղադրանքի, 24 մլն դրամի վնաս են պատճառել։ Թե ինչպես են հաշվել վնասի չափը, ոչ ոք չգիտի։ Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Առուշանյանի ընկերական եւ բարեկամական շրջապատը խոշորացույցի տակ է, առաջիկայում նոր որս են սկսելու:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»